Աջափնյակում կրակոցների գործով քրգործ է հարուցվել մեկ անձի նկատմամբ![]() 20 փետրվարի 2026 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Երևանի Աջափնյակ վարչական շրջանում արձանագրված կրակոցների առթիվ քրեական գործ է հարուցվել մեկ անձի նկատմամբ: Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է «Ազատությունը»: ՔԿ-ից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում տվյալ անձի նկատմամբ իրականացվել է հանրային քրեական հետապնդում՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 7 դրվագ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով)։ Նրան մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում մեկ սպանության, ինչպես նաև նույն բնույթի յոթ սպանության փորձի, ապօրինի զենքի շրջանառության և խուլիգանության համար։ Կայացվել է նաև ձերբակալման որոշում։ Փետրվարի 18-ին Աջափնյակ վարչական շրջանում հնչած կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեց անձ վիրավորվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ինչպես նաև հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի ու առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |