ԱՄՆ դեսպանատուն. 16 տարին լրացած ներգաղթային վիզայի դիմորդները պետք է դատվածություն չունենալու տեղեկանք ունենան

ԱՄՆ դեսպանատուն. 16 տարին լրացած ներգաղթային վիզայի դիմորդները պետք է դատվածություն չունենալու տեղեկանք ունենան

PanARMENIAN.Net - 16 տարին լրացած ներգաղթային վիզայի բոլոր դիմողները պարտավոր են ներկայացնել դատվածություն չունենալու մասին տեղեկանք, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

Փաստաթուղթը պետք է տրված լինի վերջին 24 ամիսների ընթացքում և ներառի դիմողի ներկա և նախկինում ունեցած բոլոր անուններն ու ազգանունները։

«Դատվածություն չունենալու մասին տեղեկանք պետք է ներկայացնել ներկայիս բնակության երկրից (6 ամիս և ավելի բնակության դեպքում), ծննդավայր երկրից (6 ամիս և ավելի բնակության դեպքում), բոլոր այն երկրներից, որտեղ բնակվել են 12 ամիս և ավելի 16 տարին լրանալուց հետո»,- ասվում է հաղորդագրությունում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---