Անհուսալի վարկերի աջակցության ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում է![]() 20 փետրվարի 2026 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվել է, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: 2026 թվականի հունվարի 30-ի դրությամբ ծրագրից օգտվել է ընդհանուր առմամբ 8276 անձ, որոնցից 1792 շահառուի վարկերը ամբողջությամբ մարվել են։ Շահառուների 26%-ը ծրագրին նախորդող ամիսներին ֆորմալ զբաղվածություն չի ունեցել։ Ամբողջությամբ մարված 1792 շահառուի վարկերի փակման նպատակով նրանց վճարած եկամտային հարկերից ձևավորված միջոցներից ուղղվել է մոտ 390 մլն դրամ։ Մինչև 2025 թվականի դեկտեմբերը ներառյալ շահառուների աշխատավարձերից գոյացած եկամտային հարկից որպես վարկերի մարման աջակցություն հատկացվել է 1․3 մլրդ դրամ։ Ծրագրի շահառու կարող են դառնալ այն անձինք, որոնց բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ պակաս է 1 մլն դրամից, և այդ վարկերը առնվազն երեք տարի դասակարգված են որպես անհուսալի։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |