Հենրիկ ՄԽիթարյանը պաշտոնապես դարձել է Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստը

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ ՄԽիթարյանը պաշտոնապես դարձել է Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստը: 20-ամյա կիսապաշտպանը Դոնեցկի թիմի հետ 3+2 սխեմայով պայմանագիր է կնքել:



«Երեւանյան «Փյունիկի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը վերջին տարիների ամենատաղանդավոր հայ ֆուտբոլիստներից է: 20-ամյա ռմբարկուն արդեն հանդես է եկել իր երկրի թե' երիտասարդական հավաքականում, եւ թե' ազգային հավաքականում: Հայաստանի ներկայիս առաջնությանը նա 11 գոլ է հարվածել` հանդիսանալով առաջնության լավագույն ռմբարկուն»,- հաղորդել է «Մետալուրգ» ՖԱ սպորտային տնօրեն Վարդան Իսրայելյանը ակումբային մամլո ծառայությանը տված հարցազրույցում:



Ուկրաինական ակումբը սկսել է պատրաստվել նոր ֆուտբոլային սեզոնին եւ այսօր արտասահմանյան հավաքի կմեկնի Ավստրիա:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---