Եգիպտոսը մարտի 1-ից թանկացնում է մուտքի վիզաները![]() 23 փետրվարի 2026 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսը մարտի 1-ից կթնակացնի մուտքի վիզան՝ վճարը 25 դոլարից կբարձրանա մինչև 30 դոլար։ Այդ մասին հայտարարել է երկրի Տուրիստական ընկերությունների և գործակալությունների պալատը: Փոփոխությունը վերաբերում է Կահիրեի և Հուրգադայի օդանավակայաններ ժամանող զբոսաշրջիկներին, գրում է ՌԲԿ-ն Cairo 24-ի վրա հղումով: Շարմ էլ Շեյխի օդանավակայան ժամանող և Սինայի թերակղզում առավելագույնը 15 օր մնացող զբոսաշրջիկների համար մուտքը կմնա անվճար, սակայն այլ շրջան մեկնելու դեպքում հարկ կլինի վճարել վիզայի համար: Բազմակի մուտքի վիզաների արժեքը կմնա նույնը՝ 60 դոլար: 2025-ի Եգիպտոսի իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են վիզայի վճարը դարձնել 45 դոլար, սակայն հետո հրաժարվեցին դրանից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |