20-ից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկել մեկին․ Ոստիկանը օդ է կրակել

20-ից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկել մեկին․ Ոստիկանը օդ է կրակել

PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին ժամը 10։30-ի սահմաններում, ոստիկանության Գվարդիայի ծառայողը ծառայություն իրականացնելիս նկատել է, որ Ազգային գրադարանի մոտ 20-ից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի։

Ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները՝ ինչի ընթացքում օրենքով սահմանված կարգով նախազգուշական երկու կրակոց են արձակել օդ, հայտնում է ՆԳՆ ոստիկանություն

Ոստիկանները ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակից մյուս երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---