Զբոսաշրջության կոմիտեի նախագահ․ Turkish Airlines-ը Երևան-Լոս Անջելես թռիչքի համար մեծ ներուժ ունի![]() 23 փետրվարի 2026 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Շուտով նախատեսվում է Turkish Airlines-ի մուտքը Հայաստանի ավիացիոն շուկա, ասուլիսում հայտարարել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը: Նա նշել է, որ ընկերությունը զգալի ներուժ ունի Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթ իրականացնելու համար, հայտնում է Factor.am-ը: «Ինձ միշտ հարցնում են Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի մասին, իսկ իրենք իրականացնում են այդպիսի չվերթ ու ունեն այդ ներուժը: Դեռ չեմ կարող ասել, թե իրենք ինչպես կվարվեն, բայց աշխարհում երրորդ հզորագույն ավիաընկերություններից մեկն է, ու կարող է Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի հնարավորություն ստեղծել: Սա մեր նոր բանակցվող ուղղություններից մեկն է: Չեմ կարող ասել երբ կլինի, բայց մեր ուշադրության կենտրոնում է գտնվում»,- նշել է նա: Ավելի վաղ ավիաընկերությունը սոցիալական ցանցերում հայալեզու օգտատերերին ուղղված գովազդային հրապարակումներով տեղեկացրել է Երևանից նախատեսվող նոր թռիչքների մասին։ Դեռ նախորդ տարեվերջին թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ մարտից Turkish Airlines-ը սկսելու է ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Երևան։ Ըստ հրապարակումների՝ չվերթները մեկնարկելու են 2026 թվականի մարտի 11-ից՝ շաբաթական յոթ անգամ հաճախականությամբ։ Մայիսի 14-ից Ստամբուլ-Երևան ուղղությամբ թռիչքների թիվը հասնելու է շաբաթական 10-ի, իսկ հունիսի 15-ից իրականացվելու է շաբաթական 14 չվերթ։ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղու վերաբերյալ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սոցիալական ցանցում գրել էր. «Եվս մեկ քայլ առաջ. Turkish Airlines ավիաընկերությունը 2026թ․ մարտի 11-ից չվերթեր կիրականացնի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ»։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |