Բագրատ սրբազանի օգնականի տնային կալանքը վերացվել է, Օկումաշյանինը 3 ամսով երկարացվել![]() 23 փետրվարի 2026 - 17:15 AMT PanARMENIAN.Net - «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է։ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, Շարբաթյանի նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն՝ որպես խափանման միջոց, հայտնում է Sputnik Արմենիան: Նա պարտավոր է շաբաթական երկու անգամ ներկայանալ և հաշվառվել պրոբացիայի ծառայությունում։ Շարբաթյանին արգելվում է լքել բնակության վայրը առանց վարույթ իրականացնող մարմնի թույլտվության։ Նա չի կարող այցելել մարդաշատ կամ ժամանցի վայրեր, իսկ երեկոյան 23։00-ից մինչև առավոտյան 8։00-ն պարտավոր է գտնվել իր բնակության հասցեում։ Վարչական հսկողությունն իրականացվելու է առանց էլեկտրոնային վերահսկման։ Միաժամանակ անփոփոխ են մնացել 3 միլիոն դրամ գրավը և բացակայելու արգելքը։ Դատարանը չի սահմանափակել նաև նրա մասնակցությունը պատարագներին։ Պաշտպանական կողմի միջնորդությանը չի առարկել նաև հանրային մեղադրողը՝ հաշվի առնելով Շարբաթյանի առողջական վիճակը, մասնավորապես՝ իշեմիկ հիվանդությունը և ինտենսիվ միջամտությունների անհրաժեշտությունը։ «Սրբազան պայքար» գործով անցնող Կարո Օկումուշյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվել է 3 ամսով։ Կարո Օկումուշյանը նախկինում եղել է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ընտանիքի վարորդը։ «Սրբազան պայքար» գործով անցնող բլոգեր Արմեն Ալեքսանյանի տնային կալանքը վերացվել է, և նրա նկատմամբ կիրառվելու է վարչական վերահսկողություն։ Ալեքսանյանը տնային կալանքի տակ է գտնվել 2025 թվականի նոյեմբերի 26-ից։ Դատարանը հաշվի է առել, որ Ալեքսանյանն ունի հիվանդ հայր և խնամքի կարիք ունեցող անչափահաս երեխաներ։ Ընտանիքը գտնվում է ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում և փաստացի մնացել է առանց հիմնական եկամտի աղբյուրի։ Արմեն Ալեքսանյանի դեմ ներկայացված ապացույցը TikTok հարթակում հրապարակված այն տեսանյութն է, որտեղ նա ձվածեղ է պատրաստում։ Ըստ մեղադրանքի՝ այդ տեսանյութում նա հեգնել է Նիկոլ Փաշինյանի ձվածեղ պատրաստելը։ «Սրբազան պայքարի» գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում՝ Բագրատ սրբազանին։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները ծրագրել են իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ Հայաստանում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |