Վերաքննիչը ուժի մեջ է թողել Սաղաթելյանի կալանքը![]() 24 փետրվարի 2026 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փոստաբան Արսեն Բաբայանը։ «Ցավոք, Վազգենը կշարունակի մնալ բանտում»,-գրել է նա: Բողոք էր ներկայացվել Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարացնելու որոշման դեմ: Սաղաթելյանը հունվարի 29-ի դատական նիստում , որտեղ հանրային մեղադրողը ներկայացրել է մեղադրական եզրակացությունը, ասել էր, որ «բացահայտ քաղաքական հետապնդում է, որ որևէ կապ չունի արդարադատության, իրավունքի հետ»: Հունվարի 9-ին դատարանը երեք ամսով երկարաձգել էր Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը։ Դատարանի որոշումից հետո Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ:14 օրյա հացադուլից հետո Սամսոնյանը դադարեցրել է հացադուլը և տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |