Մայիսի 1-ից Երևանը և մարզերը ժամանակավորապես կանցնեն 17-ժամյա ջրամատակարարման ռեժիմի![]() 24 փետրվարի 2026 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Երևանում և մարզերում մայիսի 1-ից սահմանվելու է ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, հայտնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն։ «Սահմանափակումները կվերաբերեն մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանների՝ Կենտրոնի, Արաբկիրի, Աջափնյակի, Մալաթիա-Սեբաստիայի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Նորք Մարաշի, Նուբարաշենի, Դավթաշենի, Ավանի, Էրեբունու և Շենգավիթի բազմաթիվ հասցեների»,- նշված է ընկերության 2026 թ.-ի գրաֆիկում, հայտնում է «Նովոստի Արմենիան»: «Վեոլիա Ջուր»-ից տեղեկացրել են, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը ջուրը կմատակարարվի ժամը 07:00-ից մինչև 24:00-ն (օրական 17 ժամ): Տարվա մնացած ժամանակահատվածում՝ հունվարի 1-ից մայիսի 1-ը և սեպտեմբերի 16-ից հունվարի 1-ը, ջրամատակարարումը նախատեսված է շուրջօրյա ռեժիմով»,- հայտնել են ընկերությունից։ Գերատեսչությունից հայտնել են նաև, որ անջատումների ժամանակացույցի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ համապատասխան հարթակների և ընկերության կայքի միջոցով Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |