Evocabank-ը բիզնեսներին առաջարկում է կանաչ ֆինանսավորում՝ առանց գրավի![]() 24 փետրվարի 2026 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Evocabank-ը, KFW-ի կողմից տրամադրվող ֆինանսավորվող ծրագրի շրջանակում, ներկայացնում է կանաչ ֆինանսավորման շահավետ ծրագիր՝ նախատեսված վերականգնվող էներգիայի և էներգախնայողության նախագծեր իրականացնող բիզնեսների համար։ Ծրագրի շրջանակում ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են ստանալ ֆինանսավորում հետևյալ ուղղություններով․ Վերականգնվող էներգիայի նախագծեր (ՀԵԿ, ՋԵԿ, հողմակայաններ)
Էներգաարդյունավետության և էներգախնայողության նախագծեր (արևային պանելներ և այլ լուծումներ)
Ծրագրի ամենակարևոր առավելությունը՝ մինչև 10 մլն ՀՀ դրամ ֆինանսավորում՝ առանց գրավի։ Բացի այդ, Evocabank-ում չկան · Հայտի ուսումնասիրության վճարներ, · Ֆինանսավորման տրամադրման վճարներ, · Վաղաժամկետ մարման դեպքում տուգանքներ։ Կանաչ ներդրումները ոչ միայն նպաստում են շրջակա միջավայրի պահպանմանը, այլ նաև օգնում են բիզնեսներին կրճատել ծախսերը, բարձրացնել արդյունավետությունն ու մրցունակությունը։ «Ցանկանո՞ւմ եք էներգախնայող լուծումեր Ձեր բիզնեսի համար, Evocabank-ը պատրաստ է ֆինանսավորել»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ֆինանսավորման մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |