Փաշինյան․ ՀՀ-ում լավ կյանքը հասանելի է նրանց, ովքեր կարող են և ուզում են ընթանալ կրթության ճանապարհով![]() 24 փետրվարի 2026 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ-ում լավ կյանքը հասանելի է բոլոր այն մարդկանց համար, ովքեր կարող են և ուզում են ընթանալ կրթության ճանապարհով, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնակցել է «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի» (EUCC) հիմնարկեքի արարողությանը: «Հասանելի է անկախ տարիքից: Եվ ընդհակառակը լավ կյանքը հասանելի չէ ցանկացած մարդու համար, ով որպես լավ կյանք տանող ճանապարհ չի որդեգրում կրթությունը»,- ասել է Փաշինյանը։ Համալիրը կառուցվում է Երևանի Հրազդանի կիրճի մոտակայքում՝ գործող Թումո կենտրոնի անմիջական հարևանությամբ։ 18,000 մ² ընդհանուր մակերես զբաղեցնող շենքը նախագծել է աշխարհահռչակ MVRDV ճարտարապետական ընկերությունը։ Համալիրը կներառի Թումո լաբեր՝ կրթական, ինժեներական և ինկուբացիոն ծրագրերով, 42 Երևան՝ ֆրանսիական ծրագրավորման դպրոցի տեղական մասնաճյուղ, հետազոտական և կիրառական լաբորատորիաներ, համատեղ աշխատանքի և համաֆինանսավորման հարթակներ, կոնֆերանս կենտրոն և բիզնես տարածքներ։ Ծրագրի արժեքը 42․5 մլն եվրո է, որի 12․5 մլն եվրոն ՀՀ և Եվրոպական միության միջև կնքված «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակում «Սիմոնյան» կրթական հիմնադրամին ԵՄ–ի տրամադրած դրամաշնորհն է։ EUCC-ի կառուցումը կնպաստի Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական և ինժեներական կենտրոն դիրքի բարձրացմանը։ Արդյունքում, ըստ պատասխանատուների, կձևավորվի տարածաշրջանի եզակի STEM հանգույց, կստեղծվեն ներդրումային և բիզնես համագործակցության նոր հնարավորություններ, կապահովվի համաշխարհային չափանիշներին համապատասխան կրթություն և փորձառություն։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագիծն իրականացնողներին՝ ԵՄ գործընկերներին, Թումո կենտրոնին, նախագծի հեղինակին: 2020-ից Թումո լաբերն ու 42 Երևանը հազարավոր շահառուների են տրամադրել նորարարական կրթություն և իրականացրել ավելի քան 55 նախագիծ տեղական և միջազգային ընկերությունների հետ՝ ձևավորելով գիտելիքի փոխանցման և տեխնոլոգիական արտադրանքի զարգացման գործուն միջավայր։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |