Աշխարհի լավագույն 50 համալսարան ընդունվածները զինծառայությունից ազատվելու հնարավորություն կստանան![]() 24 փետրվարի 2026 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի՝ աշխարհի լավագույն 50 համալսարանն ընդունված և զինծառայությունից տարկետում ստացած քաղաքացիներն ուսումն ավարտելուց հետո, Հայաստանում կառավարության կողմից սահմանված ոլորտում աշխատելու պարագայում, կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, հայտնում է Auroranews.am-ը: Օրինագիծը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախաձեռնության շրջանակում ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովի նիստում՝ երկրորդ ընթերցմամբ ընդունելու նպատակով։ «Նախագիծը նրա մասին է, որ մեր այն քաղաքացիները, որոնք տարկետում են ստանում և ուսումնառությունը կազմակերպում են արտերկրի հեղինակավոր բուհերում, նաև հնարավորություն ստանան կրթական համապատասխան աստիճանն ավարտելուց հետո վերադառնալ և առնվազն 3 տարի աշխատել համապատասխան ոլորտում Կառավարության սահմանած կարգով, որից հետո կարող են, ըստ էության, ազատվել զինվորական ծառայությունից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նշվել է, որ առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում անցնելու ընթացքում նախագծի բովանդակության մեջ փոփոխություններ չեն կատարվել։ Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, և նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |