Պապիկյանը Լարիջանիի հետ հանդիպմանը կարևորել է Իրանի շուրջ իրավիճակի դիվանագիտական լուծումը![]() 25 փետրվարի 2026 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Թեհրանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային անվտանգության և կայունությանն առնչվող հարցերը: Պապիկյանը կարևորել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին: Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընթացքին և դրա զարգացման հեռանկարներին։ Պապիկյանը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում տեղի ունեցած հանդիպմանը ընդգծել են Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Պապիկյանն Իրանի նախագահին է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |