Հարությունյան․ ՀՀ-ում ավտոսպորտի երթուղու կառուցումը կխթանի ոլորտի զարգացումը![]() 25 փետրվարի 2026 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ Հայաստանում ավտոմոբիլային սպորտի երթուղու կառուցումը նոր խթան կհանդիսանա ոլորտի զարգացման համար։ Այդ մասին ասել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի (FIA) գլխավոր քարտուղար Վալերիո Իաքիցցիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Հարությունյանը կարևորել է FIA-ի հետ համագործակցությունը՝ մեր երկրում ավտոմոբիլային սպորտի առաջընթացն ապահովելու տեսանկյունից։ Վալերիո Իաքիցցին իր հերթին ընդգծել է Հայաստանի ներուժը և արդեն արձանագրված ձեռքբերումները՝ FIA-ի կողմից իրականացվող «Մատչելի քրոսքար» նախագծի շրջանակում մրցարշավային քրոսքար մեքենայի ստեղծման ուղղությամբ։ Նախաձեռնության նպատակն է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ ավտոսպորտ մուտք գործելը հնարավոր կլինի առանց խոշոր ֆինանսական ներդրումների՝ տեղական արտադրության և նվազագույն ռեսուրսների կիրառմամբ։ Իաքիցցին նշել է, որ ծրագիրը հնարավորություն կտա Հայաստանին ընդունել առաջին տարածաշրջանային քրոսքար շարքը և հիմք կդառնա հետագայում ավելի հեղինակավոր առաջնություններ կազմակերպելու համար։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև, որ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան, որպես FIA պաշտոնական անդամ, կաջակցի նախատեսվող ծրագրերի իրականացմանը։ Կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի (FIA) գլխավոր քարտուղար Վալերիո Լաչիզիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն ասել էր, որ ավտոսպորտի զարգացումը Հայաստանում կարող է ունենալ ոչ միայն մարզական, այլև կրթական և տեխնոլոգիական նշանակություն։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |