Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստում ուսումնասիրվել են ապացույցները![]() 25 փետրվարի 2026 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր և եղբորորդու՝ Գևորգ Ներսիսյանի և Համբարձում Ներսիսյանի գործով տեղի ունեցած նիստում ուսումնասիրվել են ապացույցները: Այս փուլում ուսումնասիրվել են տեսաձայնագրությունները։ Ներսիսյանների պաշտպան Սմբատ Մինասյանը տեսագրությունների դիտումից հետո դատարանում հայտարարել է, որ վկայի ցուցմունքը փաստացի հերքվել է, հայտնում է Sputnik Արմենիան: Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ։ «Տեսանյութով տեսանք` երբ է Համբարձում Ներսիսյանին պատկանող «Toyota մակնիշի մեքենան մտնում բակ և դուրս գալիս: Փաստվեց, որ բակից դուրս գալն ու վերադառնալը տևել է մոտ 30 րոպե, և մեքենան բակում վերջնական կայանվել է մինչև քարոզարշավի սկսվելը: Դատարանի ուշադրությունը հրավիրում եմ այդ հատվածի վրա, քանի որ որոշ անձինք ցուցմունք տալիս ասել են, թե այդ մեքենան քարոզարշավի ժամանակ պտտվել է գյուղով: Վկա Գառնիկ Ղազարյանն իր ցուցմունքում ասում էր, թե իբր ենթադրյալ միջադեպի ժամանակ այդ մեքենան տեսել է բակում, սակայն տեսագրությամբ հերքվեց այդ հանգամանքը»,– ասել է Մինասյանը։ Նիստը ավարտվել է, իսկ հաջորդ փուլում նախատեսվում է մեղադրյալներ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների հարցաքննությունը։ Գարեգին Երկրորդի եղբոր և եղբորորդու գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 23-ին՝ ժամը 16:00-ին, ինչպես նաև ապրիլի 6-ին՝ ժամը 16:00-ին։
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |