Հասարակության մեջ իսլամ ընդունած հայերի ինտեգրումը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը20 հունիսի 2009 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Հայկական նույնությունն արդեն կազմավորված է, եւ իսլամացված հայերի սերնդին «մուսուլման-հայեր» անվանելն անընդունելի է, այդպիսի հասկացություն գոյություն չունի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Թամարա Վարդանյանը: Այսօր մեր առջեւ ծառացել է ազգային նույնության խեղաթյուրման մարտահրավերը: Հայ հասարակության մեջ իսլամացված հայերի ինտեգրումը, ովքեր իրենց հայ, քրիստոնյա չեն ճանաչում եւ իսլամի հետեւորդներ են, սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը»,- հայտնել է պատմաբանը: Միեւնույն ժամանակ Վարդանյանը նկատել է, որ իսլամացված հայերի սերնդի մի փոքր մասը վերադարձել եւ վերադառնում են Հայաստան, այցելում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ կրկին քրիստոնեական հավատք ընդունում:«Իսլամն աշխարհայացք է, ապրելակերպ եւ իսլամ ընդունած հայն օտարանում է ազգային արժեքներին եւ արմատներին: Որոշ դեպքերում նրանք շատ ավելի ճշմարիտ մուսուլմաններ են: Այստեղ կարեւոր դեր է խաղում հետեւյալ հարցը. արդյո՞ք այդ հայերը Հայաստանը համարում են իրենց հայրենիքը, թե՞ ոչ»,- ընդգծել է նա: Վարդանյանի խոսքով, այսօր հստակ տվյալներ չկան այն հայերի քանակի մասին, ում նախնիներն իսլամ են ընդունել, բայց քրիստոնեությանը վերադառնալ ցանկացող հայերը շատ քիչ են: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |