Աբիսողոմոնյանը Ժնևում ԿԽՄԿ փոխնախագահի հետ քննարկել է հայ գերիների հարցը և բռնի անհետացումների դեպքերը![]() 26 փետրվարի 2026 - 11:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ժնևում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության փոխնախագահ Ժիլ Կարբոնիեի հետ քննարկել է Բաքվում պահվող հայ անձանց խնդրի հասցեագրման, ինչպես նաև անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտությունը: Հետհակամարտային վերականգնման և հաշտեցման ապահովման համատեքստում զրուցակիցներն ընդգծել են բոլոր հումանիտար խնդիրների կարգավորման կարևորությունը: Աբիսողոմոնյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է իր որդեգրած կառուցողական քաղաքականությանը և պատրաստակամ է ներդնել իր ավանդը միջազգային մարդասիրական նախաձեռնություններում՝ հավատացած լինելով, որ հումանիտար հարցերի շուրջ համագործակցությունը չպետք է քաղաքականացվի: Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման: Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |