Խուդաթյան․ Քաջարան–Ագարակ հատվածի 2-րդ թունելը փորվել է![]() 26 փետրվարի 2026 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան–Ագարակ 32 կմ հատվածում երկրորդ թունելն արդեն փորվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան եթերում ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: «Հայաստանի ամենամեծ շինհրապարակում՝ Հյուսիս֊հարավ ճանապարհի Քաջարան֊Ագարակ 32 կմ հատվածում 2֊րդ փորված թունելն ունենք»,-նշել է նա: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ նոր հատվածը կես ժամով կկրճատի Իրանի սահմանից դեպի Կապան ճանապարհի տևողությունը, իսկ Երևանից Գյումրի գնալու ժամանակը կդառնա մինչև մոտ մեկ ժամ (այժմ՝ 1․5 – 2 ժամ): Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածում նախատեսվում է կառուցել 17 կամուրջ‚ 2 թունել (ընդհանուր շուրջ 900մ երկարությամբ)‚ 5 տրանսպորտային հանգույց։ Հյուսիս-Հարավ ռազմավարական ճանապարհի կառուցումը մեկնարկել է 2012–ին , սակայն դեռ ավարտին չի հասցվել։ Եթե Հյուսիս-Հարավ մայրուղին վերջապես երկրի հյուսիսը նոր ճանապարհով կապի հարավին, գործող 550 կմ երկարությամբ ճանապարհը կկրճատվի մի քանի ժամով։ Կնվազի նաև բեռնափոխադրումների գինը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |