Թունյան․ Էլեկտրամոբիլների գույքահարկի մասին նոր որոշում կընդունվի![]() 26 փետրվարի 2026 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կընդունվի էլեկտրամոբիլների գույքահարկի մասին նոր որոշում, հայտնել է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նրա խոսքով՝ էլեկտրամոբիլների տեխնիկական փաստաթղթերում հաճախ նշվում է ավելի բարձր հզորություն, քան մեքենան իրականում ունի, հայտնում է Aysor.am-ը: «Մեր վարորդներից շատերը բավականին թանկ գումարով փորձաքննություններ են անցնում, ինչ-որ սերտիֆիկատ կամ տեղեկանք են ստանում, որ մեքենայի ձիաուժը ավելի ցածր է, որպեսզի ավելի քիչ գույքահարկ վճարեն։ Այդ հարցը քննարկել ենք կառավարության հետ, և ես անցած տարի տեղեկացրել էի, որ կառավարությունը համապատասխան լուծմամբ հանդես կգա։ Մեր գործընկերների հետ ճշտել եմ, ասացին, որ համապատասխան որոշման նախագիծն արդեն դրված է շրջանառության և առաջիկա 1 ամսվա ընթացքում այդ որոշումը կընդունվի և կհրապարակվի»,-ասել է Թունյանը, հայտնում է Նա նշել է, որ փոփոխությունը վերաբերելու է 2026 թվականի գույքահարկին և չի անդրադառնալու նախորդ տարվա վճարներին։ «Իսկ 2026 թվականի գույքահարկը վճարելու վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է։ Այսինքն՝ մեր հայրենակիցներն ամենևին կարիք չունեն այս պահին գույքահարկը վճարելու, և նույնիսկ տեխզննում անցնելու ժամանակ, այլևս անհրաժեշտ չի տվյալ տարվա գույքահարկն ամբողջությամբ մուծել»,-նշել է նա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |