Բայրամով․ Ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ՌԴ ՊՆ մեղքով![]() 26 փետրվարի 2026 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի դիրքորոշումը AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման հարցում սկզբունքային է՝ ինքնաթիռը խոցվել է ՌԴ ՊՆ մեղքով, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Նա ասել է, որ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինի կողմից հնչեցված քայլերը պետք է կյանքի կոչվեն, հայտնում է Haqqin.az-ը: «Ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարության մեղքով։ Մենք ակնկալում ենք, որ տվյալ փաստի առնչությամբ կընդունվեն բոլոր անհրաժեշտ միջոցները, կտրվի իրավական գնահատական և կվճարվեն փոխհատուցումներ»,-ասել է նա: Նախարարը հավելել է նաև, որ «ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ AZAL-ի ինքնաթիռի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը կոշտ և սկզբունքային է»։ 2024թ․ դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ՝ Բաքվից Գրոզնի թռչելիս։ Վթարի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, ողջ է մնացել 29 մարդ։ Դեկտեմբերի 27-ին ավիաընկերությունը պնդեց, որ ինքնաթիռը ենթարկվել է «արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցության»։ Ավիաընկերությունը պարզաբանել է, որ դա են վկայում ավիավթարի պաշտոնական հետաքննության նախնական արդյունքները։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |