Զինծառայողի դի է հայտնաբերվել, կա ձերբակալված

Զինծառայողի դի է հայտնաբերվել, կա ձերբակալված

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը:

«Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է»,-գրել է նա:

Պաշտպանության նախարարությունը զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---