Սաստիկ բուք՝ Ջերմուկից Գորայք ճանապարհին, Գյումրի-Բավրա ճանապարհը փակ է![]() 27 փետրվարի 2026 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին ժամը 9:50-ի դրությամբ, Վանաձոր-Ալավերդի ճանապարհը և Մեղրիի լեռնանցքից մինչև Քաջարան ճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհահատվածում գրանցվել է սաստիկ բուք և ցածր տեսանելիություն, տեղեկացրել է Ճանապարհային դեպարտամենտը։ Վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկել բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում։ Փրկարար ծառայությունը հայտնել է, որ փետրվարի 27-ի 08:00-ի դրությամբ փակ են եղել Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։ Գյումրի-Բավրա ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մաստարա-Լանջիկ, Նորավան-Կապան ավտոճանապարհները, ինչպես նաև Կարբի գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ ձգվող հատվածը փակ են կցորդով բեռնատարների համար։ Սիսիան-«Զանգեր» և «Լծենի սար» անվամբ հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։ Լոռու մարզում, ինչպես նաև Թալինի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղացել։ Բերդ-Ճամբարակ ճանապարհին մառախուղ է: Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 27-28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 27-28-ին ամբողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով, առանձին վայրերում՝ առատ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-28-ին աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով: Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |