Երևանի մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան![]() 27 փետրվարի 2026 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Երևանի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15–20 տոկոսով։ Հիշեցնեմ, որ 2024թ. ևս աշխատավարձերը վերանայել էինք»,-գրել է նա։ Ավինյանը մանրամասները ներկայացրել է կից տեսանյութում: Նա նշել է, որ հազարավոր աշխատակիցներ, մասնավորապես, դաստիարակներն ու տնօրենները, հնարավորություն կունենան նաև, 200 հազար դրամ աշխատավարձի շեմն անցնելով, օգտվել առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթներից։ Քաղաքապետը հիշեցրել է, որ մյուս բոլոր աշխատակիցների համար էլ գործում են քաղաքապետարանի կողմից առաջարկվող առողջապահական ապահովագրության փաթեթները։ 2024-ին մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացել էին 15-30 տոկոսով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |