Նախարար. Ինժեներական քաղաքի մոդելի տարածումը մարզերում առաջնահերթություն է![]() 27 փետրվարի 2026 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Ինժեներական քաղաքում բացվել է Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ground Zero վենչուրային սրճարանը, որտեղ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել ինժեներական համայնքի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա նշել է, որ Ինժեներական քաղաքի մոդելի ընդլայնումն ու տարածումը մարզերում պետական քաղաքականության առանցքային ուղղություններից են: «Վենչուրային սրճարանի ներկայությունը Ինժեներական քաղաքում ունի կարևոր նշանակություն. նման հարթակները ձևավորում են բաց և վստահելի միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, խրախուսվում են ստեղծարար մտածողությունը, մասնագիտական երկխոսությունը և փորձի փոխանակումը։ Վստահ եմ, որ նման ոչ ֆորմալ, բայց բովանդակային շփումները հաճախ դառնում են նոր գործընկերությունների, համատեղ նախագծերի և ներդրումային նախաձեռնությունների սկիզբ՝ նպաստելով համայնքի համախմբմանը և երկարաժամկետ զարգացմանը»,-ասվում է գրառման մեջ: Անդրադառնալով կառավարության ռազմավարական առաջնահերթություններին՝ նախարարը կարևորել է Հայաստանում ինժեներական կարողությունների շարունակական զարգացումը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |