Փաշինյանն ու Լեհաստանի Սենատի ղեկավարը խոսել են ԵՄ-ՀՀ կապերի խորացման մասին![]() 27 փետրվարի 2026 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայան Վարշավայում տեղի ունեցած հանդիպմանը կարևորել են միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումն ու Եվրամիություն–Հայաստան գործընկերության ընդլայնումը: Զրուցակիցները կարևորել են միջազգային հարթակներում փոխգործակցության խորացումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան–Լեհաստան երկկողմ հարաբերությունների օրակարգին: Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Դոնալդ Տուսկը Վարշավայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասել է, որ հայ-լեհական հարաբերությունները վերածվել են ընկերության՝ առանց որևէ նախապայմանի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի և Լեհաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |