«Շանթ դաշինքը» բացառում է ռուսամետ ուժերի հետ միավորումը![]() 27 փետրվարի 2026 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Մի քանի ամիս առաջ «Միասնության թևեր» նախաձեռնության հետ գործակցելու մասին հայտարարած «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը դրական է գնահատել «Հայաքվե»-ի հետ համագործակցությունը: Նա ընդգծել է, որ «Շանթ դաշինքը» չի համագործակցի այնպիսի ուժի հետ, որն ունի հստակ ռուսամետ դիրքորոշում, հայտնում է Radar Armenia-ն: «Անձամբ ես՝ որպես դաշինքի ներկայացուցիչ, որևէ ուժի հետ, որը նախընտրական գործընթացում ունի ռուսամետ դիրքորոշում, միավորումը համարում եմ բացառված: Ինչպես հայտարարել ենք, նպատակ ունենալով միասնական մասնակցություն ունենալ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում, մենք՝ «Շանթ դաշինքի» ներկայացուցիչները, ինչպես նաև՝ Արման Թաթոյանի ուժը, մշտապես պնդել ենք միավորման, ընդարձակման և ավելի ակտիվ պայքար տանելու անհրաժեշտությունը»,-նշել է նա։ Նրա խոսքով՝ այս ընթացքում իրենց համատեղ ձևաչափին միացել են նոր ուժեր՝ տարբեր երիտասարդական միավորումներ, մասնագետներ և այլ շրջանակներ: «Սա հերթական օրինակն է, թե ինչպես է հայկական շարժումը բնական կերպով ընդլայնվում և տեղավորվում մեր տրամաբանության մեջ»,-հավելել է Հարությունյանը: «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ստորագրել են համագործակցության հուշագիր և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնական ձևաչափով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |