Թրամփը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ գործողության մեկնարկի մասին![]() 28 փետրվարի 2026 - 11:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսել է լայնածավալ գործողություն Իրանի դեմ։ «Որոշ ժամանակ առաջ ԱՄՆ Զինված ուժերը խոշոր ռազմական գործողություն են սկսել Իրանում»,-հայտարարել է Թրամփը՝ նշելով, որ կոչնչացնեն Իրանի հրթիռները, նավատորմը և հողին կհավասարեցնեն ռազմական արդյունաբերությունը։ Նրա խոսքով՝ Իրանի գործողություններն ուղիղ սպառնում էին Միացյալ Նահանգներին, ԱՄՆ զորքերին ու արտերկրում ռազմաբազաներին։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ, և դաԱՄՆ-ի անփոփոխ քաղաքականությունն է։ «Դա միշտ եղել է ԱՄՆ և հատկապես իմ վարչակազմի քաղաքականությունը: Ես դա կրկնում եմ՝ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ»,-ասել է Թրամփն իր տեսաուղերձում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա հավելել է, որ ոչ ոք չի կարող մարտահրվեր նետել ԱՄՆ հզորությանը: Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը հայտարարել է, որ առաջիկա ժամերին Իրանը պատասխան հարված կհասցնի: Իսրայելն իր հերթին կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին «սպառնալիքը չեզոքացնելու նպատակով», հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Նա նաև արտակարգ դրություն է հայտարարել երկրի ամբողջ տարածքում: Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «սպասվում է Իսրայելի ուղղությամբ հրթիռների և ԱԹՍ-ների գրոհ, որի թիրախում կարող է հայտնվել քաղաքացիական բնակչությունը» Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |