Փաշինյան․ 2017-ի համեմատ գիտության ֆինանսավորումն աճել է 2.8 անգամ կամ 180%-ով![]() 28 փետրվարի 2026 - 13:15 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականին, 2017-ի համեմատ, գիտության ոլորտի ֆինանսավորումն աճել է գրեթե երեք անգամ՝ 2.8 անգամ կամ 180 տոկոսով, ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավելել է, որ 2021-25 թվականներին գրեթե 20 միլիարդ դրամ է տրամադրվել գիտական ոլորտի սարքեր, սարքավորումներ ձեռք բերելու համար, հայտնում է «2017 թվականի 14.3 միլիարդի դիմաց 2025 թվականին արդեն փաստացի դարձել է 42 միլիարդ դրամ։ Գումարը ծախսվել է աշխատավարձերի բարձրացման՝ ատեստավորման միջոցով, և սարքերի, սարքավորումների ձեռքբերման վրա։ Օրինակ՝ լաբորանտի կամ ճարտարագետի աշխատավարձը նախկին 67,000-ի փոխարեն դարձել է 138,000 դրամ, այսինքն՝ կրկնակի աճել է, ավագ լաբորանտի աշխատավարձը 76,000-ից դարձել է 179,000 դրամ՝ կրկնակիից ավելի աճել է։ Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 85,000 դրամից դարձել է 210,000 դրամ՝ կրկնակիից ավելի աճել է։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 138,000 դրամից դարձել է 552,000 դրամ՝ քառապատկվել է։ Գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 129,000 դրամից դարձել է 410,000 դրամ՝ ավելի քան եռապատկվել է։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը 141,000 դրամից դարձել է 477,000 դրամ՝ ավելի քան եռապատկվել է։ Երևանի պետական համալսարանի համար պետական բյուջեի միջոցներով ձեռք է բերվել սուպերհամակարգիչ, որի համար պետական բյուջեից ծախսվել է մոտ 3.7 միլիարդ դրամ»,-ասել է նա: Վարչապետը նշել է, որ սա այն աշխատանքներն են, որոնք իրականցվել են գիտության ոլորտում, որոնց մասին շատերը պարզապես չգիտեն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |