Երևանից և դեպի Երևան թռիչքներ են հետաձգվել և չեղարկվել

Երևանից և դեպի Երևան թռիչքներ են հետաձգվել և չեղարկվել

PanARMENIAN.Net - Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունների պայմաններում դեպի Հայաստան և Հայաստանից այլ երկրներ նախատեսված որոշ ավիաչվերթեր հետաձգվել են։

«Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակից պարզ է դարձել, որ հետաձգվել են Դուբայից և Աբու Դաբիից իրականացվող չվերթերը: Քուվեյթի ուղղությամբ նախատեսված թռիչքը չեղարկվել է, հայտնում է Sputnik Արմենիան:

Իրանի ուղղությամբ իսրայելա-ամերիկյան հարվածներից հետո փակվել են Իրանի, Իսրայելի, Իրաքի և Կատարի օդային տարածքները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսել է լայնածավալ գործողություն Իրանի դեմ։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն հայտարարել է, թե Իրանի դեմ հասցվել է «կանխարգելիչ» հարված։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյուններ են լսվել Թեհրանում, Սպահանում, Ղոմում, Լորեստանում, Քերմանշահում, Քարաջում և Թավրիզում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---