Աբու Դաբիում հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով մարդ է զոհվել![]() 28 փետրվարի 2026 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում մեկ մարդ է զոհվել խոցված հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով։ WAM պետական լրատվական գործակալությունը, հղում անելով ՆԳՆ տվյալներին, փոխանցել է, որ բեկորները ընկել են բնակելի շենքի վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հրթիռի բեկորներն ընկել են Աբու Դաբիի բնակելի թաղամասում, ինչը հանգեցրել է նյութական վնասի և ասիական երկրի քաղաքացու մահվան», - ասվում է հաղորդագրության մեջ: Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածներին ի պատասխան տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) փետրվարի 28-ին, գրում է Deutsche Welle-ն: «Որոշ ժամանակ առաջ ՑԱԽԱԼ-ն արձանագրել է Իրանից հրթիռների արձակում Իսրայելի պետության տարածքի ուղղությամբ: Օդային պաշտպանության համակարգերը գործում են՝ սպառնալիքը որսալու համար»,-ասվում է X-ում: Օդային տագնապ է հայտարարվել Իսրայելի ամբողջ տարածքում, իսկ բնակիչներին կոչ է արվել ապաստարաններում մնալ։ Իրանական Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԿՍԻՌ) հայտարարել է, որ արձակել է «հրթիռների առաջին ալիքը» Իսրայելի տարածքի ուղղությամբ՝ որպես պատասխան Իրանի դեմ հարվածներին։ ԻՀՊԿ-ն շեշտել է, որ դա արձագանք է «իսրայելական ագրեսիային»։ «Տասնյակ հրթիռների» արձակման մասին հաղորդել է նաև NourNews գործակալությունը։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Իրանը հրթիռներ է արձակել նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Al Jazeera-ն հայտնել է, որ հրթիռներ են արձակվել նաև Կատարի և Բահրեյնի ուղղությամբ։ Կատարում, որտեղ տեղակայված է ամերիկյան Ալ-Ուդեյդ ռազմաբազան, իրանական հրթիռը խոցվել է ՀՕՊ համակարգերի կողմից, իսկ Բահրեյնում, որտեղ գտնվում է ԱՄՆ ՌԾՈւ կենտրոնական հրամանատարության շտաբը, հաղորդվել է պայթյունների մասին։ Bahrain News Agency-ն հաղորդել է, որ Մանամայում հրթիռակոծության է ենթարկվել ԱՄՆ Հինգերորդ նավատորմի սպասարկման կենտրոնը։ Համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնք, ինչպես պնդվում է, ներկայացնում են հարվածներից մեկը։ Բարձրաստիճան իրանցի պաշտոնյան Al Jazeera-ին ասել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի բոլոր «օբյեկտներն ու շահերը» Մերձավոր Արևելքում համարվում են «օրինական թիրախ»։ «ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են ագրեսիա և պատերազմ, որը կունենա լայն և երկարաժամկետ հետևանքներ... Մենք ունենք համապարփակ պատասխան՝ առանց ժամանակային սահմանափակումների», - ասել է նա՝ նշելով, որ Իրանին ուղղված հանձնվելու կամ զսպվածություն ցուցաբերելու կոչերն «անընդունելի են և ընդամենը պատրանք»։ «Այս ագրեսիայից հետո այլևս չկան կարմիր գծեր, և հնարավոր է ամեն ինչ, ներառյալ այն սցենարները, որոնք նախկինում չէին դիտարկվում», - ասել է հեռուստաալիքի զրուցակիցը: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն դիմել է քաղաքացիներին՝ համատեղ ամերիկա-իսրայելական գործողությունը անվանելով «Առյուծի մռնչյուն»։ «Իսրայելը և ԱՄՆ-ը սկսել են գործողություն՝ Իրանում ահաբեկչական ռեժիմից բխող գոյաբանական սպառնալիքը վերացնելու համար... Այս արյունարբու ահաբեկչական ռեժիմը չպետք է զինվի միջուկային զենքով, որը թույլ կտար նրան սպառնալ ողջ մարդկությանը։ Մեր համատեղ գործողությունները պայմաններ կստեղծեն, որպեսզի խիզախ իրանցի ժողովուրդը կարողանա իր ճակատագիրը վերցնել իր ձեռքը», - ասել է Նեթանյահուն: Միաժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը գործողությանը տվել է այլ անվանում՝ «Էպիկական կատաղություն» (Epic Fury)։ Ըստ ծրագրերի՝ ԱՄՆ-ը և Իսրայելը նախատեսել են չորս օրվա ընթացքում ավարտել Իրանի դեմ պատերազմը։ Թրամփը կոչ է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկներին վայր դնել զենքը։ Իրաքի կենտրոնական հատվածում գտնվող Բաբիլ նահանգի մի շրջանում իրականացված մի քանի ավիահարվածների հետևանքով առնվազն 2 մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնել է INA գործակալությունը՝ հղում կատարելով երկրի զինված ուժերի միացյալ հրամանատարության հայտարարությանը։ «Բաբիլ նահանգի հյուսիսում գտնվող Ջուրֆ էն-Նասր շրջանը ենթարկվել է մի քանի օդային հարվածների, որոնց հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երեքը՝ տուժել», - ասվում է հաղորդագրության մեջ: 2025 թվականին Իսրայելը ևս հարձակվել է Իրանի վրա՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ընթացող բանակցությունների ֆոնին, ինչից հետո ԱՄՆ-ը միացել էր իրանական հիմնական միջուկային օբյեկտների դեմ հարվածներին։ Այդ ժամանակ Իսրայելի գործողությունը կրել է «Վերածնվող առյուծ» (Rising Lion) անվանումը, իսկ Իրանը պատասխանել է բալիստիկ հրթիռների արձակմամբ, ինչը հանգեցրել է 12-օրյա պատերազմի։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |