ԱԳՆ-ն թեժ գիծ է բացել Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների համար![]() 28 փետրվարի 2026 - 15:16 AMT PanARMENIAN.Net - ԱԳՆ-ն թեժ գիծ է բացել Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների համար: Նախարարությունը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ «Արտգործնախարարությունը Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Իրանում ՀՀ դեսպանության թեժ գիծ՝ +98 902 0059927։ Անհասանելի լինելու դեպքում՝ ՀՀ ԱԳՆ թեժ գիծ՝ +37455620111 (նաև WhatsApp)։ Իսրայելում ՀՀ դեսպանության թեժ գիծ՝ +972 58 607-0313 (նաև WhatsApp), +972585811144։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսել է լայնածավալ գործողություն Իրանի դեմ։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ, և դաԱՄՆ-ի անփոփոխ քաղաքականությունն է։ Իսրայելն իր հերթին կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին «սպառնալիքը չեզոքացնելու նպատակով», հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Նա նաև արտակարգ դրություն է հայտարարել երկրի ամբողջ տարածքում: Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |