Փոխնախարար․ ՀՀ-ում խաղաղություն է՝ այդ տրամաբանությամբ իրողությունը գնահատեք![]() 2 մարտի 2026 - 14:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում խաղաղություն է՝ այդ տրամաբանությամբ է պետք իրողությունը գնահատել, ասել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով Իրանի շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին: «Ցանկանում եմ, որ այս իրողությունը հաշվի առնելով՝ շարժվենք առաջ»,- հայտնում է Aysor.am-ը: Փոխնախարարն ընդգծել է, որ նշված թեմայով արդեն անցկացվել է Անվտանգության խորհրդի նիստ, իսկ համապատասխան կառույցները զբաղվում են առկա մտահոգությունները փարատելու ուղղությամբ։ «Հայաստանում առկա է խաղաղություն, այդ տրամաբանությամբ իրողությունը գնահատեք»,- հավելել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսել է լայնածավալ գործողություն Իրանի դեմ։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ, և դաԱՄՆ-ի անփոփոխ քաղաքականությունն է։ Իսրայելն իր հերթին կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին «սպառնալիքը չեզոքացնելու նպատակով», հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Նա նաև արտակարգ դրություն է հայտարարել երկրի ամբողջ տարածքում: Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |