Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրին զուգահեռ կթարմացվի վագոնային պարկը![]() 2 մարտի 2026 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման և մետրոյի արդիականացման նախաձեռնությունները, որոնց շրջանակում նախատեսվում է նաև վագոնային պարկի ամբողջական թարմացում, իրականացվում են զուգահեռ: Այդ մասին ասել է քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը Երևանի քաղաքապետարանի մարտի 2-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանատուներից հետաքրքրվել է 48 նոր վագոնների գնման և դեպոյի արդիականացման ծրագրերի ընթացքով, հայտնում է Արմենպրեսը: «Ներդրումային ծրագրերի տրամաբանության հավանության է արժանացել և դրական եզրակացությամբ այսօր շնորհանդեսներն ուղարկում ենք Կառավարություն, որպեսզի հանրային ներդրումային կոմիտեի նիստ պլանավորվի երկու ծրագրերի վերջնական քննարկման մասով»,-մանրամասնել է Բաբայանը։ Նրա խոսքով՝ Երևանի մետրոպոլիտենի արդիականացման ծրագրի վերագնահատված բյուջեն հասնում է մոտ 60 միլիարդ դրամի, որը ներառում է նաև դեպոյի արդիականացումը և այլ ենթակառուցվածքային ներդրումներ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար նախատեսված ֆինանսական միջոցների մի մասն օգտագործվել է 45 նոր տրոլեյբուսի ձեռքբերման նպատակով։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու նիստում ասել է, որ «Աջափնյակ» կայարանի նախագիծը մեր նորանկախ շրջանի ամենաբարդ ենթակառուցվածքային նախաձեռնություններից է և դասվում է 5-րդ ռիսկայնության կարգում։ Դեռևս 2025 թվականի ամռանը Երևանի քաղաքապետարանն հայտարարել է, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը գտնվում է ավարտական փուլում, իսկ շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2025-ի վերջում կամ 2026 թվականի սկզբին։ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ կայարանի նախագիծը մշակվել է 2022 թվականից՝ ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվել է մոտ 250 մլն դոլար, իսկ շինարարության կանխատեսվող տևողությունը սահմանվել է մինչև 5 տարի։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |