Թրամփ․ Իրանի ղեկավարությունը շատ է ուզում գործարք կնքել ԱՄՆ-ի հետ![]() 2 մարտի 2026 - 17:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իրանի նկատմամբ շարունակվող լայնածավալ հարվածների ֆոնին, հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը ձգտում է համաձայնության հասնել Վաշինգտոնի հետ։ «Նրանք շատ են ցանկանում գործարք կնքել։ Ես նրանց ասել եմ, որ պետք էր դա անել մեկ շաբաթ առաջ», — հայտարարել է Թրամփը, հայտնում է The Telegraph-ը։ ԱՄՆ Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի բացառում, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների արդյունքում կարող են նոր կորուստներ լինել զինվորականների շրջանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մենք ակնկալում ենք, որ լրացուցիչ կորուստներ կունենանք, և, ինչպես միշտ, կաշխատենք դրանք հասցնել նվազագույնի»,-ասել է նա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսել է լայնածավալ գործողություն Իրանի դեմ։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ, և դաԱՄՆ-ի անփոփոխ քաղաքականությունն է։ Իսրայելն իր հերթին կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին «սպառնալիքը չեզոքացնելու նպատակով», հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Նա նաև արտակարգ դրություն է հայտարարել երկրի ամբողջ տարածքում: Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին: Photo. Reuters Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |