Լարիջանին ասել է, որ Իրանը պատրաստ է երկարատև պատերազմի, Թրամփը՝ որ հեշտությամբ կհաղթեն![]() 3 մարտի 2026 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է երկարատև պատերազմի, ասել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին: «Քանի որ արդեն 300 տարի Իրանը չի եղել պատերազմի նախաձեռնողը, և մեր խիզախ զինված ուժերը հարձակում չեն սկսել, բացի պաշտպանության նպատակներից, մենք վճռականորեն կպաշտպանենք մեզ և մեր վեցհազարամյա քաղաքակրթությունը՝ անկախ նրանից, թե գինը որը կլինի, և կստիպենք թշնամիներին զղջալ իրենց սխալ հաշվարկների համար»,-գրել է Լարիջանին X-ում, հայտնում է Tansim-ը: Նա հավելել է, որ Իրանը պատրաստ է պաշտպանել իրեն երկարատև պատերազմի ընթացքում, ի տարբերություն ԱՄՆ-ի: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մարտի 2-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Պատվո մեդալների հանձնման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ ԱՄՆ-ն հեշտությամբ կհաղթի Իրանին, հայտնում է Meduza-ն: «Մենք սկսեցինք պատերազմը, որովհետև Իրանը չէր պատրաստվում դադարեցնել միջուկային զենքի մշակումը։ Սա մեր վերջին և լավագույն հնարավորությունն էր հարված հասցնելու համար։ Իրանը արդեն ուներ հրթիռներ, որոնք կարող էին հարվածել Եվրոպային և մեր բազաներին, և շուտով ձեռք կբերեր հրթիռներ, որոնք կկարողանային հասնել գեղեցիկ Ամերիկային։ Մեր նպատակները հստակ են՝ ոչնչացնել Իրանի հրթիռային ներուժը և նրա ռազմածովային նավատորմը, երաշխավորել, որ աշխարհի գլխավոր ահաբեկչության հովանավորը երբեք միջուկային զենք չի ստանա և չի կարողանա ղեկավարել ահաբեկիչներին իր սահմաններից դուրս։ Սկզբից մենք կանխատեսել էինք, որ պատերազմը կտևի չորս-հինգ շաբաթ։ Մենք արդեն զգալիորեն առաջ ենք կանխատեսումներից, սակայն կարող ենք դիմանալ շատ ավելի երկար, որքան էլ պահանջվի։ Այսօր ինչ-որ մեկը ասաց, որ ես ուզում եմ ամեն ինչ արագ անել, հակառակ դեպքում «կձանձրանամ»։ Ես չեմ ձանձրանում։ Այստեղ ձանձրալի ոչինչ չկա։ Մենք ունենք աշխարհի ամենաուժեղ և հզոր բանակը, և մենք հեշտությամբ կհաղթենք»,-ասել է Թրամփը: Մարտի 3-ի առավոտյան ԱՄՆ-ն հայտնել է, որ ոչնչացրել է Իրանի տարածքում գտնվող հրամանատարական կետեր, ՀՕՊ համակարգեր, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման հարթակներ, ինչպես նաև ռազմական օդանավակայաններ։ Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), գրում է ՌԻԱ Նովոստին: «ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարական-կառավարման կետերը, Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռների և անօդաչու սարքերի արձակման հարթակները, ինչպես նաև ռազմական օդանավակայանները շարունակվող գործողությունների ընթացքում», - հայտնել է հրամանատարությունը X սոցիալական ցանցում։ Թրամփը նաև հայտարարել է, որ երկրի տրամադրության տակ եղած արկերի պաշարները հնարավորություն են տալիս ռազմական գործողություններ վարել անսահմանափակ ժամանակ։ «Միացյալ Նահանգների միջին և մեծ տրամաչափի զինամթերքի պաշարները երբեք այսքան մեծ կամ այսքան որակյալ չեն եղել։ Ինչպես ինձ այսօր տեղեկացվել է, մենք ունենք այս Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |