Մասկատ-Երևան չվերթով վերադարձել է 15 ՀՀ քաղաքացի![]() 3 մարտի 2026 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Մասկատ-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել 15 ՀՀ քաղաքացի։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հայտնում է Sputnik Արմենիան: «Օմանում ՀՀ դեսպանությունն աջակցություն է ցուցաբերել գործընթացների դյուրացման հարցում, այդ թվում՝ սահմանի անցման, թռիչքների թույլտվության մասով և օդանավակայանում»,- նշել են գերատեսչությունից։ Չվերթը եղել է կոմերցիոն։ Մարտի 4-ին նախատեսված Մասկատ-Երևան թռիչքի ուղևորների համար կազմակերպվել է անվճար ավտոբուսային տեղափոխում Աբու Դաբիից և Դուբայից դեպի Մասկատի օդանավակայան: Խնդրել են հաշվի առնել, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 12-13 ժամ: Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |