Կարապետյանի տնային կալանքի դեմ բողոքի որոշումը հրապարակվելու է մարտի 5-ին![]() 3 մարտի 2026 - 18:54 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ` Սամվել Կարապետյանի տնային կալանքի դեմ բողոքի որոշումը հրապարակվելու է մարտի 5-ին, հայտնել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման աբսուրդը և վախերն այլևս տևում են մոտ 9 ամիս: Առաջիկայում կներկայացվեն «գործի» վերաբերյալ լրացուցիչ տվյալներ: Այս պահի դրությամբ տնային կալանքի որոշման դեմ մեր կողմից դեռևս 2026 թվականի փետրվարի 8-ին ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը հրապարակվելու է 2026 թվականի մարտի 5-ին: Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ` Սամվել Կարապետյանի ազատության ինտենսիվ սահմանափակումը տևում է 258 օր, առանց որևէ հիմքի, առանց որևէ տվյալի, հրապարակայնորեն մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար... Իրավունքը պետք է գերակայի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»,-ասվում է գրառման մեջ: «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Այդ մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |