Փաշինյանն ու Կոբախիձեին քննարկել են ռազմավարական համագործակցությունը![]() 4 մարտի 2026 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն առանձնազրույցի ժամանակ քննարկել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումն ու դրա ընդլայնումը։ Այդ համատեքստում ընդգծվել է նաև ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի անցկացումը, որը նախատեսված է մարտի 4-ին։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նոր խթան կհաղորդի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդմանը։ Վարչապետները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք հարցերի շուրջ։ Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շարունակական իրականացումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ին է աշխատանքային այցով մեկնել Վրաստան, որտեղ տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |