Պարսից ծոցում մեկնարկել են Իրանի ռազմա-օդային ուժերի զորավարժությունները

PanARMENIAN.Net - Իրանի ռազմա-օդային ուժերը զորավարժություններ են սկսել Պարսից ծոցում եւ Օմանի նեղուցում: Զորավարժությունների ընթացքում կմշակվի օպերատիվ աջակցությունը ցամաքային ուժերին, ինչպես նաեւ կստուգվեն օդում վերալիցքավորվելով մինչեւ 3600 կմ հեռավորության թռիչքներ կատարելու ռազմական ինքնաթիռների կարողությունները:



Զորավարժությունների մեկնարկի մասին հայտարարվել էր նախապես եւ, ինչպես հաղորդում է Իրանի պետական լրատվական IRNA գործակալությունը, դրանք կապված չեն Իրանում հունիսի 12-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցերի հետ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---