Մինասյանը՝ ՀԿԿ նախագահին. 890 ավարտված վարույթից կարճվել է 617-ը՝ մոտ 70 %-ը, որն է պատճառը![]() 4 մարտի 2026 - 14:46 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանից, թե որն է ավարտված քրեական վարույթների մեծ մասի կարճման պատճառներով։ «Դուք ասում եք 890 վարույթ է նախաձեռնվել և կարճվել է 617-ը, մոտ 70 %-ը։ Ինչո՞վ եք բացատրում այս մեծ թիվը, դրանցից քանիսն են կարճվել ոչ արդարացման հիմքով»,-ասել է Մինասյանը, հայտնում է Panorama.am-ը: Մինասյանը նաև խնդրել է հստակեցնել, թե հաշվետվությունում նշված «նախկին պաշտոնատար անձ» ձևակերպումը կոնկրետ որ պահի դրությամբ է վերաբերում նախկին պաշտոնյաներին։ «Ես զեկույցում նշեցի, որ 2025 թ․ ընթացքում 2588 քրեական վարույթ են քննել, որից կարճվել է 617-ը»,-ասել է Նահապետյանը։ Մինասյանը ճշտել է, որ խոսքը զեկույցում նշված ավարտված 890 քրեական վարույթների մասին է, որոնցից 617-ը կարճվել են։ Նա նաև հարցրել է, թե ինչպես է Նահապետյանը գնահատում այն հանգամանքը, որ կոմիտեի ներկայացրած 243 կալանավորման միջնորդություններից դատարանը բավարարել է միայն 102-ը։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ճշտող հարցին հստակ պատասխան չի տվել, իսկ երկրորդ հարցի վերաբերյալ նշել է, որ 102 կալանավորման միջնորդությունների բավարարմանը զուգահեռ կիրառվել են նաև այլ խափանման միջոցներ՝ 80 տնային կալանք և վարչական վերահսկողություն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |