Քեշիշյան. Թեհրանի հայ համայնքը վնասներ չի կրել![]() 4 մարտի 2026 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Իրանում տիրող լարված իրավիճակի ֆոնին տեղի հայ համայնքը, ըստ նախնական տեղեկությունների, վնասներ չի կրել։ Այդ մասին Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը, տեղեկացնում է Factor.am-ը: «Իրանի հայ համայնքը մինչ այս պահը վնասներ չի կրել։ Մեզ մոտ միջազգային ինտերնետն անջատված է, այս պահին ավելին խոսել չեմ կարողանա»,- ասել է նա: Նրա խոսքով՝ համացանցի սահմանափակումների հետևանքով Իրանում գտնվող մարդկանց հետ տեղեկատվության փոխանցումն ու կապի պահպանումը զգալիորեն դժվարացել են։ Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Թեհրանին և Իրանի այլ շրջաններին։ Հարվածների առաջին իսկ օրը սպանվել են հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ի պատասխան այդ գործողությունների՝ Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին և Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելում հայտարարվել է արտակարգ դրություն։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |