Անվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար

Անվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ Ucom-ը որոշել է ժամանակավորապես հատուկ պայմաններ սահմանել տարածաշրջանի մի շարք երկրներում գտնվող իր բաժանորդների համար՝ ապահովելով նրանց կապի հասանելիությունն առանց լրացուցիչ ծախսերի։

Այսուհետ նշված երկրներում ռոումինգում գտնվող Ucom-ի բաժանորդների համար ժամանակավորապես անվճար են մուտքային և ելքային զանգերը, ինչպես նաև SMS հաղորդագրությունները.

  • Արաբական Միացյալ Էմիրություններ
  • Օման
  • Իրան
  • Իսրայել
  • Հորդանան
  • Սաուդյան Արաբիա
  • Քաթար
  • Բահրեյն
  • Իրաք
  • Քուվեյթ

Այս փոփոխությունները հնարավորություն կտան բաժանորդներին ստեղծված իրավիճակում կապի մեջ մնալ դեսպանատների, ընտանիքի անդամների և մտերիմների հետ։

Ucom-ը հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և անհրաժեշտության դեպքում պատրաստ է ձեռնարկել լրացուցիչ քայլեր՝ ապահովելու կապի հասանելիությունն ու հուսալիությունն իր բաժանորդների համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---