Վարդան Ղուկասյանի կալանքը 2 ամսով երկարացվել է![]() 4 մարտի 2026 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը 2 ամսով երկարացվել է: Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատական նիստում նախագահող դատավոր Լևոն Պետրոսյանը նշել է, որ թեև հաշվի է առնում Ղուկասյանի տարիքը, անցած ուղին, բայց և այնպես այս գործով անցնում են մեկ տասնյակից ավելի անձինք, հետևաբար և այլ խափանման միջոցի դեպքում կա վտանգ նրանց վրա ներազդելու, հայտնում է Aravot.am-ը: Վարդան Ղուկասյանը, ձայն խնդրելով, ասել է, որ տեսնում է գործը շատ լավ կարում են, սակայն, ըստ նրա, «մարդուն ազատությունից զրկելը որոշ կառույցների համար դարձել է երջանկություն, ուրախություն»։ Այս գործով անցնում է նաև Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, որի խափանման միջոցը, այն է՝ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Նա, ինչպես նաև Վարդան Ղուկասյանը, մեղադրվում է գործարար Սևակ Գոմցյանից նրա ինքնակամ շինությունը օրինականացնելու համար 4 միլիոն դրամ կաշառք պահանջելու մեջ։ Գյումրու քաղաքապետը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Հակակոռուպցիոն դատարանում քննվող մեկ այլ գործով Վարդան Ղուկասյանը մեղադրվել է նաև այն բանում, որ 1999-ից 2012 թվականներին Գյումրիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ապօրինի օտարել է հողամասեր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |