Fly Dubai-ը չվերթ կիրականացնի դեպի Երևան![]() 4 մարտի 2026 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Fly Dubai ավիաընկերությունը մարտի 4-ի երեկոյան չվերթ է իրականացնելու դեպի Երևան։ Այդ մասին հայտնել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, հայտնում է Sputnik Արմենիան: Դուբայի միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալների համաձայն՝ թռիչքը նախատեսվել է իրականացնել երեկոյան ժամը 21։00-ին։ Նախատեսվում է, որ օդանավը Երևանում վայրէջք կկատարի գիշերը՝ 03։10-ի սահմաններում։ Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |