ՄԱԳԱՏԷ․ Իրանում միջուկային օբյեկտների վնասում չի արձանագրվել

ՄԱԳԱՏԷ․ Իրանում միջուկային օբյեկտների վնասում չի արձանագրվել

PanARMENIAN.Net - Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է, որ Իրանում միջուկային նյութեր պարունակող օբյեկտների վնասում չի արձանագրվել:

Այդ մասին հայտարարվել է արբանյակային պատկերների վերլուծության հիման վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Վերջին հասանելի արբանյակային պատկերների վերլուծության հիման վրա ՄԱԳԱՏԷ-ն Իրանում միջուկային նյութեր պարունակող օբյեկտների վնասվածքներ չի հայտնաբերել», — ասված է գործակալության X սոցիալական ցանցում։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Photo. AP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---