Գալյան․ Մինչև 300,000 դրամի ակտերը վերաքննիչ վարչական դատարանում չեն բողոքարկվի![]() 5 մարտի 2026 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Մինչև 300 հազար դրամը չգերազանցող ակտերը, եթե դրանք վճռվել են հօգուտ քաղաքացու, այլևս չեն կարող բողոքարկվել վարչական վերաքննիչ դատարանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթն ընդունվել է: «Կրճատում ենք դատարանում գործերի քննության ժամկետները: Սա նշանակում է, որ բոլոր նմանատիպ բողոքների քննությունն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պետք է ավարտվի, իսկ այն բողոքները, որոնք ներկայացվել են օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ, պետք է չընդունվեն վարույթ»,-ասել է նա՝ հավելելով, որ արդյունքում վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը 30%-ով կկրճատվի: Նույն նախագծով սահմանվել է նաև, որ վարչական վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր գործի քննությունը պետք է ավարտի 6 ամսվա ընթացքում։ Դատարանին հնարավորություն է տրվում գործի քննության ժամկետը երկարաձգել միայն մեկ անգամ՝ առավելագույնը ևս 6 ամսով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |