ԶԼՄ․ Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին

ԶԼՄ․ Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին

PanARMENIAN.Net - Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին, հայտնում է APA-ն:

Եվս մի քանի անօդաչու թռչող սարքեր ընկել են այլ տարածքներում։

Ավելի ուշ հաղորդվել է, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է դպրոցի հարևանությամբ:

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն էր հայտնել Իրանին հոգևոր առաջնորդի սպանությունից հետո, ինչպես նաև այցելել էր Բաքվում Իրանի դեսպանություն:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---