ԲԱՔՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

PanARMENIAN.Net - Վատիկանը կֆինանսավորի նոր կաթողիկ եկեղեցու շինարարությունը Բաքվում, որի հիմքի առաջին քարը կդրվի մոտ ժամանակներս: Այդ մասին հաղորդել է, Ադրբեջանում այցով գտնվող, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի քարտուղարը: Նախատեսվում էր, որ եկեղեցու առաջիկա կառուցման մասին պետք է հայտներ ինքը Պապը, սակայն կաթողիկ եկեղեցու առաջնորդի առողջական վիճակը թույլ չի տվել նրան ավարտել ելույթը: Նա ստիպված է եղել խոսքը փոխանցել քարտուղարին, որն էլ շարունակել է ընթերցել տեքստը նրա փոխարեն: Ինքը Պապը խոսել է շատ ցածրաձայն եւ դանդաղ, 82-ամյա առաջնորդը շարժվել է միայն հատուկ սայլակի միջոցով, որը հրում էին թիկնապահները: Այսօր առավոտյան Հովհաննես Պողոս Երկրորդի կողմից անցկացված պատարագից հետո, նրան են մոտեցրել մի խումբ գաղթականների Հայաստանից, որպեսզի նրանք պատմեն «հայերի չարագործությունների մասին»: Հոգնած Պապը չի կարողացել զրուցել նրանց հետ: Կեսօրին նա մեկնել է Բաքվից Սոֆիա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---