Հաղորդակցությունները մեծապես կարեւորվում են տարաձայնությունների հարթման տեսակետից22 հունիսի 2009 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում բացվել է «Հայաստանը հաղորդակցությունների խաչմերուկում» միջազգային խորհրդաժողովը, որի աշխատանքին մասնակցել են փորձագետներ եւ քաղաքական գործիչներ Ռուսաստանից, Թուրքիայից, Վրաստանից: Իրանի պատվիրակությունը չի մասնակցում խորհրդաժողովի աշխատանքներին ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով: «Հաղորդակցությունները կարեւոր դեր են կատարում մեր բարդ տարածաշրջանում, սակայն միեւնույն ժամանակ այն գրավիչ է ներդրումների եւ համագործակցության համար»,-բացմանն ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով, գլխավոր առաջնայնությունը էներգետիկ ծրագրերի իրականացումն է: «Ներկայումս փորձեր են արվում թույլ չտալու համար Հայաստանի մասնակցությունն այդ նախագծերին, սակայն նույնիսկ մեկուսացման պայմաններում Հայաստանն ի վիճակի է էլեկտրաէներգիա արտահանել հարեւան երկրներ: Այդ ամենը հնարավոր է Ռուսաստանի հետ համագործակցության եւ Իրանի հետ ծրագրերի իրականացման շնորհիվ»,-ասել է Քոչարյանը: Շ.Քոչարյանը նշել է նաեւ, որ հաղորդակցությունները կարեւոր դեր են կատարում տարաձայնությունների հարթման գործում, սակայն մյուս կողմից կարող են հրահրել դրանք: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |